«Փակ շուկա»-ի մոտ կրկին սկսվում է բողոքի ակցիան:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, այս պահին մարդկանց երթուղային տաքսիներով տեղափոխում են դեպի «Փակ շուկա»-ի տարածք:
Մեր թղթակիցը փորձել է մի քանի երիտասարդներից, ովքեր երթուղային տաքսու միջից են դուրս եկել, ճշտել, թե ինչու են եկել և ով է իրենց ուղորդել տվյալ տարածք, նրանք պատասխանել են, որ տեղյակ չեն թե ինչու են եկել և փոխանցել են, որ ոչինչ չեն կարող ասել իրենց մասին:
Մեր թղթակիցը նկատել է, որ բոլոր նրանք, ովքեր գալիս են երթուղային տաքսիներով, հավաքվում են մեկ տեղում` առանձնալով ամբոխից: