«Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» նախաձեռնությունը հայտարարում է, որ իրենց ունեցած տեղեկություններով, գործարար պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հրահանգել է իր բոլոր հիմնարկների աշխատողներին սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին լինել «Փակ շուկայի» տարածքում։
«Հուսանք, որ զանգվածային լրատվամիջոցների ներկայությունը «Փակ շուկայի» մոտ կզսպի ակտիվիստների հանդեպ սադրանքներ հրահրելու այդ հերթական փորձը»,-ասված է նախաձեռնության հաղորդագրության մեջ: