«Փակ շուկա»-ի մոտ դեռևս գնալով ավելանում է մարդկանց թիվը:
Ինչպես հայտնում է YerevanNews.am-ի թղթակիցը, տարածքում գրեթե բոլորը Սամվել Ալեքսանյանին պատկանող հիմնարկների աշխատակիցներն են:
Մեր թղթակցի հետ զրույցում մի քանիսը խոտովանել են, որ իրենք «Երևան Սիթի» սուպերմարկետի աշխատակիցներն են:
Նշենք, որ այս պահին տարածքում ներկա չեն բողոքի ակցիայի նախաձեռնության անդամները: Լրագրողները կապ են հաստատել Նախախորհրդարանի անդամ Տիգրան Խզմալյանի հետ` պարզելու համար, թե որտեղ են բողոքի ակցիայի մասնակիցները, վերջինս լրագրողներին հայտնել է, որ իրենք այս պահին հետևում են ընթացքին և չեն ցանկանում մոտենալ տարածքին, որպեսզի բախում չսկսվի բնակիչների և ակտիվիստների միջև:
Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, այս պահին «Փակ շուկայի» տարածքում գնալով ավելանում է միայն ԱԺ պատգամավորի աշխատակիցների թիվը:
Նրանք ցուցապաստառները ձեռքներին բղավում են «բա-ցում, բա-ցում» և կոչ են անում ակտիվիստներին հեռանալ տարածքից և թույլ տալ աշխատատեղեր ստեղծել մեր երկրում:
Տարածքում է նաև Երևանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը: Ինչպես հայտնում է մեր թղթակիցը, ակտիվիստները դեռ չեն երևում տարածքում, իսկ Վարդգես Գասպարիին արդեն բերման են ենթարկել:
YerevanNews.am-ի տեսանյութը` քիչ ավելի ուշ