Ուսման վարձավճարների բարձրացման դեմ բողոքի ակցիա անցկացնող ուսանողները երթով հասել են կառավարության շենքի մոտ:
Նրանք պահանջում են, որպեսզի իրենց հետ հանդիպի անձամբ ՀՀ վարչապետը և իրենց նամակը պատրաստ են փոխանցել միայն նրան:
«Չենք թողնելու, որ տգետ կառավարությունը մեզ էլ տգետ սարքի»,այսպիսի կոչերով են բղավում ակցիայի մասնակիցները:
Այս պահին դեռ շարունակվում է բողոքի ակցիան: