Փետրվարի 15-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշակունյաց պողոտայից դեպի Նորագավիթ՝ կամրջի մոտ մեքենան բախվել է պատին և կան կասկածներ, որ մեջը դի կա: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, փրկարարները Mercedes մակնիշի ավտոմեքենայի միջից դուրս են բերել Արմավիրի մարզի բնակիչ, 59-ամյա Վաչագան Ա.-ի դին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած դի տեղափոխող ավտոմեքենային: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ավտոմեքենան վարելիս հանկարծամահ է եղել: