Իրաքի գահընկեց արված նախագահ Սադդամ Հուսեյինի հայտնի հրացան Ruger M77-ը, որով նա բազմիցս հայտնվել է հասարակությունում, աճուրդի է հանվելու Ամերիկայում: Նախնական գինը գնահատավում է 7.5-ից 15 հազար դոլար: Այս մասին հայտնում է Rock Island Auction աճուրդի տան կայքը:
1988 թվականին Ամերիկայում ստեղծված հարցանը Սադամ Հուսեյինին նվիրել է Սաուդյան Արաբիայի թագավորական ընտանիքի անդամներից մեկը: Հրացանի փողի վրա փորագրված է Սադամ Հուսեյինի անունը և հրացանը նվիրելու տարեթիվը 1993 թվականի հունվարի 16:
Ինչպես նշվում է աճուրդի կայքում հրացանը բռանգարվել է 2004 թվականին Բաղդադում նախագահական նստավայրի գրավման ժամանակ, իսկ այնուհետև փոխանցվել ԿՀՎ-ին: Ներկայիս սեփականատերը նվեր է ստացել ամերիկյան հետախուզությունում 29 տարի աշխատեուց հետո թոշակի անցնելու ժամանակ:
Հրացանին առդիր ներկայացված են նաև փաստաթղթեր, որոնք վկայում են վերջինիս վավերականությունը և նրա պատմությունը: Աճուրդը տեղի կունենա սեպտեմբերի 13-15-ը: