Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ռուսական կողմը ռոտացիաներ է անցկացնում սահմանին, ուկրաինական հետախուզությունը չի արձանագրում ռուսական զորքերի դուրսբերում։ Այս մասին նախագահն ասել է Միասնության օրվան նվիրված հատուկ մարաթոնում, հաղորդում է Korrespondent-ը։
«Իրավիճակի վերաբերյալ Ռուսաստանի, Բելառուսի հետ սահմաններին և շփման գծում: Իրավիճակը վերահսկելի է, մենք փոփոխություններ չենք տեսնում… Մենք տեսնում ենք փոքր ռոտացիաներ, բայց ես դա չէի անվանի դուրսբերում: Մենք դա չենք կարող հաստատել», — ասել է Զելենսկին։
Նա նշել է, որ ուկրաինական կողմը նման ռոտացիաներ է տեսել 2021 թվականին ռուսական զորավարժությունների գագաթնակետին։