Արցախի հանրապետության Մարտակերտի շրջանի բնակիչները փակել են Քարվաճառ ուղեւորվող ադրբեջանական ռազմական տեխնիկայի շարասյան ճանապարհը։ Այս մասին գրում է «Փաստինֆո»-ն։

Խաղաղապահների միջամտությունն արդյունք չի տվել։ Միջադեպի վերաբերյալ տեսանյութը տարածվել է համացանցում։


Նշվում է, որ ադրբեջանցիների ռազմական տեխնիկայի մի մասը վերադարձել է ելման կետ։