Ստամբուլում ձերբակալվել է 29 ամյա թուրքական ծագմամբ բելգիացի, որը սպառնացել է պայթեցնել օդանավակայանի շենքը: Նա օդանավակայանի շենքին մոտեցել է բելգիական համարներով ավտոմեքենայով:
Աթաթուրքի անվան միջազգային օդանավակայանի տարածքում նա վնասել է մի քանի ավտոմեքենա և կանգնելով շինության մուտքի մոտ բղավել է, որ իր ավտոմեքենան ականապատված է և այսօր Ահեղ Դատաստանի օրն է: Ձերբակալության ժամանակ տղամարդը դիմադրություն է ցույց տվել ոստիկաններին` վիրավորելով իշխանության ներկայացուցիչներից մեկին:
Բելգիացուն այժմ տեղափոխել են օդանավակայանի անվտանգության ծառայության բաժանմունք: Ավտոմեքենայի ստուգման ժամանակ պայթուցիկ նյութ չի հայտնաբերվել: Օդանավակայանում տարհանում տեղի չի ունեցել: Ոստիկանությունը այս կապակցությամբ հետաքննություն է անցկացնում: