ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ՄԱԿ-ի ԱԽ նիստում ներկայացրել է Ռուսաստանի՝ Ուկրաինա ներխուժման ծրագիրը՝ ԱՄՆ ղեկավարության ենթադրությամբ, փոխանցում է BBC-ն: «Ռուսաստանն ասում է, որ կրճատում է իր ուժերը, բայց մենք դա չենք տեսնում: Մեր ունեցած տվյալները հստակ հուշում են, որ այդ ուժերը՝ ցամաքային զորքեր, օդուժ, նավեր, առաջիկայում պատրաստվում են հարձակման»,- հավելել է պաշտոնյան: Նրա խոսքով՝ Ռուսաստանը նախատեսում է պատրվակ ստեղծել հարձակման համար և թվարկել է նման պատրվակի մի քանի հնարավոր տարբերակներ։