Hraparak.am-ը գրում է․ Երեկ՝ փետրվարի 17-ին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցի ժամանակ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ասաց, սահմանափակումները կորոնավիրուսային համվարակի հետ կապված կթուլացվեն։
Մեզ հետ զրույցում ԱՆ Անահիտ Ավանեսյանը նշեց, թե որ սահմանափակումներին կարող է վերաբերվել թուլացումը ․ «Այս պահին առկա մի շարք սահմանափակումներ սկսած պարտադիր դիմակների կրելուց վերջացրած QR կոդերի պահանջ հնարավոր է հանվեն։Այս պահին մեր մասնագիտական թիմը աշխատում է և առաջիկա 1-2 օրվա ընթացքում կներկայացնի առաջարկների փաթեթ, որոնք համահունչ են այս պահին շրջանառվող շտամի պարագայում կիրառվող հակահամաճարակային քաղաքականությանը։
Մենք առաջնորդվում ենք ոչ թե պահի թվային ցուցանիշով, այլ նաև մեր կանխատեսումներով, որոնք որ մեզ ցույց են տալիս, արդյոք մենք գնում ենք բարձրացմա՞ն, թե՞ նվազման և այդ տենդենցներն էլ շատ կարևոր են որոշակի սահմանափակումներ ընտրելու կամ դրանք հանելու մեջ և առաջնորդվում ենք ոչ թե ժամկետով, այլ թե դրա հիմք առաջացած իրադրությունը փոփոխվում է թե ոչ»։
Տիկին Ավանեսյան, Ձեր ասածից կարո՞ղ ենք ենթադրել , որ արդյունավետ չէր QR կոդերի կիրառումը։
Ես նման բան չեմ ասում, այլ հակառակը, մեր ընտրած սահմանափակումները ուղղված են ոչ թե ինչ-որ ժամկետներ սպասարկելուն, այլ կոնկրետ իրավիճակում մեզ օգնում են համաճարակի դեմ պայքարելուն։ Եվ ես չնշեցի, որ կոկրետ այդ սահմանափակումը դուրս է գալու, այլ նշեցի, որ այո՛, դա ևս սահմանափակումներից մեկն է որի հետագա կիրառման մասով առաջիկայում կունենանք ավարտական մոտեցում։
Գաղտնիք չէ, որ հանրային մի շարք վայրերում, ինչպես նաև սննդի կետերում մուտք գործելու համար անհրաժեշտ QR կոդերի ներմուծումը խոչընդոտեց ու նվազեցրեց այցելուների ու հաճախորդների թիվը։
Շատ տնտեսվարողներ դժգոհեցին, անիմաստ համարեցին սահմանափակումները, բայց երբ հասնում է խոսելու, բարձրաձայնելու հարցը սկսում են վախենալ, քանի որ հետո տնտեսվարողները թիրախավորում են ու ամեն գնով փորձում տուգանել։
Սահմանափակումները թուլացնելու հետ կապված զրուցել ենք Պաուլաներ գարեջրատուն-ռեստորանի մենեջեր Հասմիկ Սաբադունյանի հետ «QR կոդերի կիրառումը բավականին շատ խոչընդոտեց, առաջին օրվանից սկսած կարելի է ասել 80%֊ի կրճատում ենք ունեցել հաճախորդների։
Իրականում ես ոչ մի իմաստ չտեսա QR կոդերի մտցնելու հիմա նորից հանելու, եթե մտցրել են կամ պետք է մնար, կամ պետք է ընդհանրապես չլիներ, ամեն դեպքում ուրախ եմ, որ հանվելու է։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում