Ռուսաստանը փետրվարի19-ին ծրագրել է ռազմավարական զսպման ուժերի զորավարժություններ՝ բալիստիկ և թևավոր հրթիռների արձակումներով։ Այդ մասին հայտարարվել էր փետրվարի 18-ին։ Նման վարժանքներ չեն անցկացվել ավելի քան 2 տարի։ Այս մասին հայտնում է BBC-ն։
ՌԴ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ մասշտաբային մանևրումներին կմասնակցեն օդատիեզերական ուժերը, ռազմավարական նշանակության հրթիռային զորքերը, Հյուսիսային և սևծովյան նավատորմերը, ինչպես նաև Հարավային ռազմական օկրուգի զորքերը։ ՊՆ-ում հայտնել են, որ վարժանքները նախապատրաստվել էին ավելի վաղ։
Զորավարժություններն անձամբ կղեկավարի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Զորավարժությունների ժամանակ կստուգվի զինվորական ղեկավարության մարմինների, մարտական հաշվարկների, հրթիռակիրների պատրաստության մակարդակը։