ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը վստահություն է հայտնել, որ Ռուսաստանը չի կիրառի միջուկային զենք։ Այս մասին նա հայտնել է ճեպազրույցի ժամանակ՝ պատասխանելով ՌԴ-ում փետրվարի 19-ին բալիստիկ հրթիռների ներգրավմամբ անցկացվելիք զորավարժությունների վերաբերյալ հարցին։


«Ես չեմ կարծում, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նույնիսկ հեռահար դիտարկում է միջուկային զենքի կիրառումը»,-ասել է Բայդենը։

Նրա կարծիքով՝ Պուտինը մանևրումների միջոցով ցանկանում է համոզել աշխարհին, որ ունակ է Եվրոպայում դինամիկա փոխել։

Այսօր ՌԴ-ում Պուտինի հրամանատարությամբ միջուկային ուժերի վարժանքներ կանցկացվեն։ Կրեմլում նշել են, որ մանևրումները կանոնավոր գործընթաց են։