Եվրոհանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյաենն ARD հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինա ներխուժելու դեպքում Ռուսաստանի «ամենաթույլ տեղին» հարվածելու՝ Արևմուտքի պատրաստակամության մասին, փոխանցում է РИА Новости-ն:
Քաղաքական գործիչը պարզաբանել է, որ խոսքը տնտեսական նոր պատժամիջոցների մասին է։ Նրա խոսքով՝ դա կնշանակի, որ երկիրը գործնականում կտրված կլինի միջազգային ֆինանսական շուկաներից: