Ադրբեջանի Միլի Մեջլիսը հայտնել է Երեւան ժամանող պատվիրակության անդամների անունները:

«Երեքշաբթի՝ փետրվարի 22-ին, Հայաստանի մայրաքաղաքում տեղի կունենան Եվրանեսթի Խորհրդարանական վեհաժողովի կոմիտեի նիստերը, որոնց կմասնակցեն ադրբեջանցի պատգամավորները», - մեջբերում է haqqin.az-ը Միլի Մեջլիսի մամուլի ծառայության հաղորդագրությունը։


Ինչպես հայտարարել են խորհրդարանում, միջոցառմանը ներկա կլինեն Եվրանեսթի ԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամներ Թաիր Միրկիշիլին եւ Սոլթան Մամեդովը: Պատգամավորները կհնչեցնեն նիստերում քննարկվելիք հարցերի վերաբերյալ ադրբեջանական կողմի դիրքորոշումը։