Ադրբեջանի իրավապահ մարմինները միջազգային հետախուզություն են հայտարարել թուրք ձեռնարկատեր Թուրղայ Էրդողանի նկատմամբ: Այս մասին հաղորդում է Haqqin.az-ը: 
Համաձայն տեղեկատվության Թուրքիայի բնակիչ 46 ամյա Թուրղայ Էրդողանը մեղադրվում է 213,2 հոդվածով(մեծ չափվ հարկատվությունից խուսափել): Նրա ձերբակալման նպատակով Ադրբեջանը միջազգային հետախուզություն է հայտարարել:
Նշենք, որ այս տարի Ադրբեջանի իրվապահ մարմինները միջազգային հետախուզություն էին հայտարարել նաև մի քանի թուրք ձեռնարկատերերի նկատմամբ: Բոլոր նրանք մեղադրվում են հարկատվությունից խուսափելու մեջ: