Այսօր «Փակ շուկայի» մոտ պետք է տեղի ունենար «Ազատագրենք հուշարձանն օլիգարխից» հասարակական շարժման նախաձեռնած ակցիան` ըննդեմ Փակ շուկայի շինարարության:
Ակցիան պետք է կայանար ժամը 13:00-ին: Սակայն ժամը 12-ից սկսած ակցիայի վայր էին ժամանում ոչ թե շարժման անդամներն ու ակտիվիստները, այլ` մի խումբ մարդիկ, ովքեր գալիս էին երթուղային տաքսիներով և հրաժարվում էին ներկայանալ կամ պատասխանել մեր հարցերին:
Մի քանիսի հետ զրույցում մեզ այնուամենայնիվ հաջողվեց ճշտել, որ նրանք բոլորը «Երևան սիթի»-ի , «Նատալի ֆարմ»-ի աշխատողներն էին, ովքեր եկել էին պաշտպանելու Սամվել Ալեքսանյանին և այնտեղ ընթացող շինարարությանը:
Հետաքրքիրն այնն է, որ լրագրողների այն հարցերին, թե ինչու համար եք այստեղ եկել նրանք ոչ թե հրաժարվում էին պատասխանել, այլ` ասում էին, որ չգիտեն ինչու են եկել` ասել են, նրանք էլ եկել են:
Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում: