Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության կողմից լայնամասշտաբ ռազմական ագրեսիայի դեպքում Ուկրաինայում ռազմական դրություն կմտցվի, փոխանցում է «112 Украина»-ն: «Հավատում ենք, որ Ուկրաինայի դեմ հզոր պատերազմ չի լինի և Ռուսաստանի Դաշնության կողմից չի լինի լայն էսկալացիա: Եթե դա տեղի ունենա, ապա ռազմական դրություն կմտցվի»,- ասել է Զելենսկին: