Ուկրաինայի Գերագույն ռադան դիմել է երկրի Ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդին՝ առաջարկելով 10 տարի ժամկետով պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության Պետդումայի պատգամավորների, քաղաքական գործիչների և պաշտոնյաների դեմ, որոնք մասնակից են ԼԺՀ-ի ու ԴԺՀ-ի ճանաչմանը, հայտում է Вести.UA-ն:
Պատժամիջոցները ներառում են՝ ակտիվների արգելափակում, առևտրային գործառնությունների սահմանափակում, թռիչքներ և փոխադրումներ Ուկրաինայի տարածքում և այլն: