Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացից։

Թուրքական Cumhuriyet-ի փոխանցմամբ, նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, իրենք գոհ են հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի դրսեւորած կամքից։ «Մենք գիտենք, որ Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ու սահմանների բացման սպասումներ ունի։ Եթե Հայաստանը սկսված գործընթացի մեջ շարունակի վճռական լինել, սահմանների բացումը խնդիր չի լինի։ Մենք թույլ տվեցիք չարթերային թռիչքներ եւ Հայաստանից էլ դրական շարունակության ենք սպասում։ Այս համատեքստում Հայաստան-Ադրբեջան եւ Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացները միմյանց աջակցելով են առաջ շարժվում։ Մենք ինչպես մինչ այժմ, այնպես էլ սրանից հետո բոլոր գործընկերները Ադրբեջանի հետ համաձայնեցված ենք իրականացնելու»-ասել է Էրդողանը։