Միայն Ռուսաստանն է կրում պատասխանատվություն մահերի ու ավերածությունների համար, որ բերում է այդ հարձակումը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«ԱՄՆ-ն, իր դաշնակիցները եւ գործընկերները կպատասխանեն միասնական եւ վճռական կերպով: Աշխարհը պատասխանատվության կկանչի Ռուսաստանին»,-գրել է նա:
Նշենք, որ փետրվարի 24-ի առավոտյան ՌԴ նախագահը հայտարարել է Դոնբասում հատուկ ռազմական գործողության մասին: