«Հրապարակ» թերթը գրում է. ««Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխխոսնակ Իշխան Սաղաթելյանը երեկ հայտարարել է, որ ամեն ինչ անելու են, որպեսզի վիժեցնեն Հայաստանի «պարտվողական» օրակարգը։ Նա կասկած է հայտնել, որ Հայաստանի և Թուրքիայի միջև ոչ հայանպաստ փաստաթուղթ է պատրաստվում, բանագնացները ոչ թե դիվանագիտական կապեր հաստատելու շուրջ են բանակցում, այլ՝ փաստաթղթի․ «Ուստի օր առաջ պետք է հեռացնել այս իշխանություններին, վիժեցնել պարտվողական օրակարգը, եթե սպասենք հաջորդ ընտրություններին, հնարավոր է Հայաստան չլինի»։
Մեր լրագրողի հարցին, թե երբ են մեկնարկելու հեռացնելու գործընթացը, Սաղաթելյանը վստահեցրել է՝ շուտով, ժողովրդին էլ կոչ է արել ինքնակազմակերպվել։ Որոշ տեղեկություններով, ընդդիմությունը մտադիր է մարտի կեսերից վերսկսել փողոցային ակցիաները»։
Ամբողջական հոդվածը՝ թերթի համարում: