Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսեյ Ռեզնիկովը դիմել է ուկրաինացիներին՝ կոչ անելով պահպանել հանգստություն և համալրել բանակի շարքերը։
Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։
Նա կոչ է արել բոլորին, ովքեր կարող են զենք բռնել, միանալ։
«Ձեր հանգստությունն ու զինված ուժերի նկատմամբ վստահությունը հիմա ամենալավ օգնությունն է»,-նշել է Ռեզնիկովը: