Ինչպես արդեն հայտնել էինք, այսօր Փակ շուկայի մոտ էին հավաքվել Սամվել Ալեքսանյանին պատկանող մի քանի ընկերությունների աշխատակիցները, ովքեր կողմ էին նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Բուն «Սամվել Ալեքսանյան քաղաքացիական շարժման» ժամանակ մասնակիցներին մոտեցան մի խումբ պաստառներով մարդիկ, որոնց վրա մասնավորապես գրված էր` «Կողմ ենք աշխատատեղերի ստեղծմանը», «Օգնենք պահպանելով հինը կառուցել նորը» և այլ նմանատիպ արտահայտություններ: Արդեն իրենց ակցիայի ընթացքում նրանք ծափահարություններով վանկարկում էին «Սամվել Ալեքսանյան` բարերար», «Սամվել Ալեքսանյան` շինարար», «Բացում-բացում» և այլ Սամվել Ալեքսանյանին գովաբանող արտահայտություններ:
Նշենք, որ նախաձեռնող խմբի անդամներն այդպես էլ չեկան ակցիայի վայր, նշելով, որ կգան այն ժամանակ, երբ իրավիճակն ավելի հանգիստ կլինի:
Մանրամասները` YerevanNews.am-ի տեսանյութում: