Ռուսաստանի Դաշնության եւ Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Էմանուել Մակրոնը հեռախոսազրույցում անկեղծորեն մտքեր են փոխանակել Ուկրաինայում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ։ ՌԴ ղեկավարը գործընկերոջը տեղեկացրել է հատուկ օպերացիայի պատճառների մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Կրեմլի մամուլի ծառայությունը:
«Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ կազմակերպված հեռախոսազրույցի ընթացքում Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի միջեւ մտքերի լուրջ եւ անկեղծ փոխանակում է տեղի ունեցել Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ Պուտինը «սպառիչ բացատրություն է տվել հատուկ ռազմական օպերացիայի անցկացման մասին որոշման պատճառների ու հանգամանքների վերաբերյալ»։
Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահները պայմանավորվել են, մասնավորապես, շարունակել շփումները։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Որոշվել է կապի մեջ մնալ», - ասվում է առաջնորդների հեռախոսազրույցից հետո արված հայտարարության մեջ: