Լեհաստանի, Շվեդիայի եւ Չեխիայի ֆուտբոլային միությունները հրաժարվել են Ռուսաստանի տարածքում մասնակցել աշխարհի առաջնության անցումային հանդիպումներին։ Հայտարարությունը տարածել է Լեհաստանի ֆուտբոլային միությունը։

«Մենք չենք դիտարկում Ռուսաստանում ֆուտբոլային հանդիպումներ անցկացնելու հնարավորություն։ Ռազմական էսկալացիան հանգեցնում է լուրջ հետեւանքների եւ մեծացնում է վտանգը մեր հավաքականների համար։ ՈւԵՖԱ-ից եւ ՖԻՖԱ-ից ակնկալում են հանդիպումների անցկացման այլընտրանքային մրցավայրեր»,- նշվում է հայտարարությունում։


Աշխարհի առաջնության եզրափակիչ մրցաշարի ուղեգրերի համար անցումային խաղերում (մարտի 24-ին) Շվեդիան կմրցի Չեխիայի, Ռուսաստանը՝ Լեհաստանի հետ։ Այս զույգերի հաղթողները կհանդիպեն եզրափակիչ անցումային խաղում։