Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ասել է, որ Վլադիմիր Զելենսկին պետք է իր հետ կապ հաստատեր մեկուկես ժամ առաջ, սակայն հնարավոր չէ զանգահարել։
«Նա ապաստան է գտել Կիևի ինչ-որ մի հատվածում։ Նա ասաց, որ Ուկրաինան այլևս ժամանակ չունի, որ ինքն ու իր ընտանիքը ռուսական ներխուժման ուժերի թիրախն են»,- ասել է Դրագին։
«Նա ինձ գտավ այսօր առավոտյան, և մենք պայմանավորվեցինք հեռախոսազրույց ունենալ 9.30-ին, սակայն խոսակցությունն անհնարին դարձավ, Զելենսկին այլևս հասանելի չէր»,- հավելել է վարչապետը։