Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հրավիրել է բանակցությունների։ Այս մասին նա հայտնել է Facebook-ում հրապարակված տեսաուղերձում։ «Ուզում եմ ևս մեկ անգամ դիմել Ռուսաստանի Դաշնության նախագահին. Ուկրաինայի ողջ տարածքում մարտեր են ընթանում. եկե՛ք նստենք բանակցությունների սեղանի շուրջ՝ կանգնեցնելու մարդկանց մահերը»: