Ռուսաստանը կբանակցի, երբ Ուկրաինայի զինված ուժերը վայր դնեն զենքերը. Լավրով
Ոչ ոք չի պատրաստվում հարձակվել Ուկրաինայի ժողովրդի վրա և նվաստացուցիչ կերպով վարվել ուկրաինացի զինվորականների հետ, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ Նրա խոսքով՝ ոչ մի հարված չի հասցվում ինչպես քաղաքացիական ենթակառուցվածքներին, այնպես էլ ուկրաինական բանակի անձնակազմի տեղակայմանը այն վայրերում, որոնք կապված չեն Ուկրաինայի ռազմական օբյեկտների հետ։
«Ոչ ոք չի պատրաստվում հարձակվել ուկրաինացի ժողովրդի վրա, ոչ ոք չի պատրաստվում նվաստացուցիչ կերպով վարվել Ուկրաինայի զինված ուժերի զինծառայողների հետ»,- մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Լավրովը։