«Հայկական ժամանակ» թերթը հետաքրքրվել է, թե որտեղ են ամառային հանգիստն անցկացրել ՀՀ որոշ բարձրաստիճան պաշտոնյաները։

«Առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանը հանգստի մեծ մասն անցկացրել է օվկիանոսից այն կողմ։ ԱՄՆ գործուղումից հետո նախարարը մեկ շաբաթ հանգստացել է այնտեղ, այնուհետեւ եւս 4 օր՝ Արցախում։

Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն իր արձակուրդից օգտագործել է 10 աշխատանքային օր եւ իր առողջական խնդիրները կարգավորելու համար հանգիստը կազմակերպել Չեխիայում։

Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը արձակուրդում է եղել հուլիսի 30-ից օգոստոսի 14-ը։ Նախարարը հանգիստն ընտանիքի հետ անցկացրել է Ջերմուկում։

Էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն արձակուրդ չի գնացել, քանի որ պաշտոնավարում է 2013թ. մայիսից։

ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն իր արձակուրդի մի մասն անցկացրել է արտերկրում, մյուս մասը՝ Հայաստանում։

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չի օգտվել արձակուրդի հնարավորությունից։

Հայաստանի օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը իր ամառային արձակուրդն անցկացրել է արտերկրում ընտանիքի հետ...»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):