Վլադիմիր Զելենսկին տեսաուղերձ է հղել ուկրաինացիներին.
«Սոցցանցերում կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե իբր ես կոչ եմ անում մեր բանակին վայր դնել զենքերը: Զենքերը վայր չենք դնելու, պաշտպանելու ենք մեր պետությունը. աա մեր հողն է, մեր երկիրը»,- ասել է նա:
«Բարի լույս, ուկրաինացինե՛ր: Ցանցում շատ կեղծ տեղեկություններ են հայտնվել, թե, իբր, ես կոչ եմ անում վայր դնել զենքերը, եւ, իբր, տարհանում է ընթանում։ Այսպես, ես այստեղ եմ, մենք զենքերը վայր չենք դնի։
Կպաշտպանենք մեր պետությունը, քանի որ մեր զենքը մեր ճշմարտությունն է։ Սա մեր հողն է, մեր երկիրն է, մեր երեխաներն են։ Եվ մենք այս ամենը պաշտպանելու ենք»,- վստահեցրել է Զելենսկին։