ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին կայունության և անվտանգության ապահովման հարցեր:
Այս մասին հայտնում են Կրեմլի մամուլի ծառայությունից: «Շարունակվել է մտքերի փոխանակությունը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններում ամրագրված պայմանավորվածությունների կատարման գործնական ասպեկտների շուրջ հարցեր»,- ասված է հաղորդագրության մեջ։