Նահանջի ժամանակ Ուկրաինայի ԶՈւ-ն ականապատել է Դոնսկի քիմիական-մետալուրգիական գործարանը, որը գտնվում է Վոլնովախի անմիջական հարևանությամբ։ Այս մասին հայտնում է WarGonzo նախագիծը։

Բացի դրանից, օբյեկտում առանց այդ էլ պահպանվում է պայթյունավտանգ և քիմիական նյութերի հսկայական քանակություն։

Այժմ Ուկրաինայի ԶՈՒ հրետանին ծանր հրետանիով հարվածներ է հասցնում գործարանին, եթե պայթյուն լինի, դա կարող է աղետի հանգեցնել։