Նախկին գլխավոր դատախազ, Քննչական կոմիտեի նախկին նախագահ Աղվան Հովսեփյանի կալանքը երկարացվել է ևս 2 ամսով: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
Աղվան Հովսեփյանը մեղադրվում է փողերի լվացման, կաշառք ստանալու, խարդախությամբ գույք հափշտակելու մեջ: