«Մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանը ևս համալրեց մականունավորների շարքը, նրան կոչում են օմբուդսմենթ։
Ոստիկանության համակարգում վերջինիս սկսել են այսպես կոչել այն բանից հետո, երբ Անդրեասյանև սկսեց ակտիվանալ ոստիկանության դեմ և պարբերաբար քաղաքացու շահերից բխող հայտարարություններով հանդես գալ։
Չնայած ոստիկանությունում նրան յուրային են համարում։ Հենց վերջինիս երկակի պահվածքը՝ «կողմ ըլլալով դեմ ըլլալ»–ն էլ բնութագրվել է օմբուդսմենթ որակումով։ Ուշագրավ է, որ այս մականունը բերանից թռցրել է օրերս հեռուստատեսությունում հյուրընկալված Երևանի ոստիկանապետի տեղակալ Վալերի Օսիպյանը։ Պատահաբար է եղել, թե դիտավորյալ, հայտնի չէ»,– գրում է թերթը։