ՀՀ նախագահի ընտրության փակ, գաղտնի քվեարկությունն ավարտվեց: 69 կողմ ձայներով Վահագն Խաչատուրյանը չընտրվեց ՀՀ նախագահ (առաջին փուլով ընտրվելու համար թեկնածուին առնվազն 81 քվե է հարկավոր):
Հիշեցնենք՝ Խաչատուրյանի թեկնածությունն առաջադրել էր ՔՊ-ն: Ընդդիմությունը չէր մասնակցում քվեարկությանը:
Եթե ՀՀ նախագահ չի ընտրվում, անցկացվում է երկրորդ փուլ: