2013թ. փետրվարի 18-ին` ՀՀ Նախագահի ընտրության քվեարկության օրը, Տավուշի մարզի դատախազոթյունում ընտրական իրավունքի խախտումների վերաբերյալ ստացվել է 3 հաղորդում:
Մասնավորապես`
- «www.iditord.org» կայքում տեղադրվել է տեղեկություն` Իջեւան քաղաքում եւ Գետահովիտ համայնքում ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ:
Հաղորդումը Տավուշի մարզի դատախազությունն ուղարկել է ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջեւանի բաժին: Նախապատրաստվում են նյութեր:
- ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել Դիլիջանի ոստիկանության բաժին: Ոստիկանության հերթապահ մաս ահազանգած քաղաքացին նշել է, որ Ս. Սարգսյանի նախընտրական շտաբի կողմից Դիլիջան քաղաքում համատարած ընտրակաշառք է բաժանվում:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
- ՀՀ ոստիկանության հերթապահ մասից 18.02.2013թ. հաղորդում է ստացվել, որ Տավուշի մարզի Չինարի գյուղում խախտվում է ընտրության գաղտնիությունը: Ինչ որ մեկը վերահսկում է քվեաթերթիկում Ս. Սարգսյանի անվան դիմաց նշում կատարելը:
Դեպքի կապակցության նախապատրաստվում են նյութեր: