«Իրավունք» թերթը գրում է. «Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության շարքերում եւս ակտիվորեն քննարկվում է, թե ինչով էր պայմանավորված կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանի պոռթկումը եւ, ըստ էության, գործադիր-օրենսդիր երկխոսությունը տապալելը: Սակայն, ՔՊ-ականներն ունեն իրենց վարկածը:

Խնդիրն այն է, որ իշխանությունը, այդպես էլ չնշելով Հայոց բանակի կազմավորման 30-ամյակը, որոշել էր մեծ շուքով Ալեքսանդր Սպենդիարյանի անվան Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում նշել ՄԱԿ-ին Հայաստանի անդամակցության եւ ՀՀ դիվանագիտական ծառայության 30-ամյակը, ինչից տեխնիկապես ուշանում էին հարցուպատասխանի պատճառով: Անգամ դրա համար ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի ձեռքի ազդանշանով հանվեց հարցուպատասխանի համար հերթագրված ՔՊ-ական պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի հարցը:


Բայց, տեսնելով, որ միեւնույնն է ձգվում է նիստը, գործի անցավ Նիկոլ Փաշինյանը, ում գոռգոռոցներից ու մատթափտալուց հետո` անգամ հարցի համար գրանցված ընդդիմադիր պատգամավորները դուրս եկան դահլիճից` չսպասելով իրենց հերթին: Այպիսով նիստն ավարտվեց շատ արագ, իսկ կառավարությունն ու իշխանական պատգամավորները գնացին նշելու:

Ինչ խոսք, ՔՊ-ականները տպավորված էին իրենց «հնարամիտ» լիդերով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում