Այսօր՝ մարտի 4-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով հերթական ողբերգական ավտովթարն է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 07։00-ի սահմաններում իրանական համարանիշներով Scanya մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 175 կմ հատվածում՝ Սիսիանի վարչական տարածքում, դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել։ Վթարի հետևանքով վարորդը, ով, ըստ դեպքի վայրում հավաքվածների, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Խաշնաթ Ռահիմն էր, տեղում մահացել է։
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ամբողջական տվյալները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում