«Վլադիմիր Պուտին- Սերժ Սարգսյան հանդիպումը պարտադրված է իրավիճակով»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Լարիսա Ալավերդյանը:
«Կան մարդիկ, ովքեր ասում են, որ մենք պետք է ընդունենք կա´մ Ռուսաստանի քաղաքական վեկտորը, կա´մ Եվրոպայի: Ես դեմ եմ դրան: Հայաստանը աշխարհաքաղաքական , աշխարհագրական դիրքի շնորհիվ նման իրավիճակներում ստանում է յուրահատուկ կարգավիճակ: Հայաստանին մնալու է միայն բավականին մեծ հմտություն պահանջող քաղաքականություն վարել»,-նշեց Լարիսա Ալավերդյանը՝ հավելելով, որ անցյալը վկայում է, որ Հայաստանը պատրաստ է չէ դրան, ինչպես եղավ հայ-թուրքական վերջին բանակցությունների ժամանակ:
Լարիսա Ալավերդյանը նշեց նաև, որ մոտ ժամանակներս Հայաստանի համար կտրուկ փոփոխություններ չեն լինի: Ըստ նրա ՝Պուտինի հետ քննարկվելու է Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, Խոսք չի գնալու զենք մասին:
Լարիսա Ալավերդյանը նշեց, նաև, որ եզակիներից է Հայաստանում, ում ուրախացրեց, երբ Ռուսաստանը զենք վաճառեց Ադրբեջանին: «Ես ուզում էի, որ հայերը հասկանային՝ Ռուսաստանը ինքնուրույն պետություն է: Չնայած նա մեր ռազմական դաշնակիցն է, սակայն լուծում է իր խնդիրները իր իմացած ձևերով: Սա պետք է ազդակ լինի հայերի համար ՝ պաշտպանվելու ազդակ»,-ասաց Լարիսա Ալավերդյանը: