Քաղաքական աշունն ինչպես միշտ ակտիվ է լինելու և դա կապված է խորհրդարանի աշխատանքների ակտիվացման հետ, այսինքն երբ ակտիվանում է խորհրդարանը, ակտիվանում է նաև հասարակական և քաղաքական կյանքը:
Այսօր կայացած ասուլիսի ընթացքում անդրադառնալով քաղաքական աշնանը նման տեսակետ արտահայտեց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը:
Անդրադառնալով խորհրդարանում սպասվող հարցերի քննարկումներին նա նշեց, որ սահմանադրական փոփոխությունների հարցը լայն քննարկման և երկարատև գործընթաց պահանջող թեմա է:
«Մոդելը չի կարելի փոխել, քանի որ դա շատ վտանգավոր է մեզ համար: Ես կողմնակից չեմ խորհրդարանական համակարգի մոդելին»,-նշեց նա հավելելով, որ դեռ վաղ է խոսել սահմանադրական փոփոխությունների մասին: