Ինչու մեզ չօգնեցին, իսկ խախոլներին օգնում են: Եթե կարճ պատասխանել՝ ճիշտ արեցին եւ ճիշտ են անում: Օգնում են ապագա ունենալու արժանիներին կամ որեւէ բանով օգտակարներին: Պատկերացումը, թե Փաշինյանը թերացավ ժամանակին ճիշտ ատյանների դիմել, իսկ Զելենսկին ահա դիմում է, լրիվ չէ: Արմատը խորն է թաղված

Նախ եւ առաջ Նիկոլ Փաշինյանը իր քաղաքական ծագումով Վլադիմիր Զելենսկու հետ ընդհանուր որեւէ բան չունի [Եզերք, 1]: Որպես հետեւանք, խիստ տարբեր է նաեւ վարքը: ԱՄՆ պատրաստ էր դեռ պատերազմը չսկսած երկրից տարհանել Զելենսկուն եւ օգտագործել Ուկրաինան ՌԴ դեմ որպես պասիվ պրոքսի: Սակայն Զելենսկին պնդեց ուկրաինացիների սուբյեկտության վրա: Փաշինյանը, առհասարակ հայերս, գյուղացին թե օպերաբնակ մտավորականը, որ պատրաստ էինք հազարներով զոհվել Արցախում, նույնիսկ մտքի ծայրին սուբյեկտություն չունեինք: Ահա տարբերությունը:

Էմանուել Մակրոն. «Հնարավոր չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը, երբ հայերը իրենք անկախության ձգտում չունեն (2021, Փարիզ)»

Դիմումը միջազգային ատյաններին, ինչպեսին է ՄԱԿ-ը իր Դատարանով եւ Ընդհանուր ժողովով, ենթադրում էր Արցախի հանդեպ իրավունքների պետական ձեւակերպում, ինքնուրույնություն ներքին եւ միջազգային ասպարեզում՝ մեկ խոսքով, ազգային ինքնիշխանության գոնե հայտ, եթե ոչ իրականացում: Հայտ չեղավ ոչ 2020-ին, ոչ էլ 2021-ին:

Միջազգային կամ, ուղիղ ասենք, արեւմտյան աջակցության համար հայտը անհրաժեշտ մակարդակն էր, որը սակայն բավարար չէր: Շոշափելի արդյունքի համար կարիք կար համապատասխան ձեւով որոշել սեփական կոորդինատները աշխարհաքաղաքական հարթության վրա, ինչը չարվեց՝ Հայաստանը մնաց ԵԱՏՄ եւ ՀԱՊԿ խորթ զավակ:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում