Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շաբաթ օրը ընդունել է Բաքվում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Հանդիպեցինք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: Մենք ամրապնդում ենք մեր համագործակցությունը «Մեկ ազգ, երկու պետություն» կարգախոսի համաձայն: Մենք բարձր ենք գնահատել մեր տարածաշրջանում կայուն խաղաղության համար ձեռնարկվող քայլերը»,- գրել է Չավուշօղլուն Twitter-ում։