Ֆրանսիաի նախագահ Էմանուել Մակրոնի՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված խնդրանքով ՌԴ ԶՈՒ-ն ժամը 10։00-ից հայտարարում է լռության ռեժիմ և բացում մարդասիրական միջանցքները Կիևից, Մարիուպոլից, Խարկովից: Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Մարդասիրական շտաբին։
Մարդասիրական շտաբը պահանջում է ուկրաինական կողմից իրագործել մարդասիրական միջանցքների ստեղծման պայմանները և ապահովել խաղաղ բնակիչների և օտարերկրացիների ելքը։