Կիրակի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հեռախոսազրույց է ունեցել Վլադիմիր Զելենսկիի հետ. կողմերը քննարկել են նաեւ Ուկրաինային հումանիտար օգնություն ցուցաբերելու հարցը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Reuters-ին:
Լրատվականի տվյալներով՝ Ֆրանսիայի առաջնորդն Ուկրաինայի նախագահին նաեւ պատմել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նրա հեռախոսազրույցի բովանդակությունը:
Ավելի վաղ Կրեմլի մամուլի ծառայությունից հայտնել էին, որ Պուտինը հայտարարել է Մակրոնին, որ ՌԴ-ի Զինված ուժերն ու Ուկրաինայի պահպանության ստորաբաժանումները ԱԷԿ-ի անձնակազմի հետ շարունակում են ապահովել Զապորոժիեի ԱԷԿ-ի գործունեությունը: Ռուսաստանի առաջնորդը նաեւ նշել է, որ դեմ չէ հանդիպել ԱԷՄԳ-Ռուսաստան-Ուկրաինա ձեւաչափով, սակայն ոչ թե Չերնոբիլում, այլ տեսակոնֆերանսի միջոցով կամ երրորդ երկրում: