Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գրառումը. «Երեկ Պուտինը գրեթե նույն բանն է ասել Էրդողանի ու Մակրոնի հետ հեռախոսազրույցներում` պատերազմը կդադարեցվի, եթե Կիևը կատարի Մոսկվայի հայտնի պայմանները։ Եթե մի կողմ թողնենք խնդրի էմոցիոնալ կողմը, ու համադրենք տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, գրեթե վստահաբար կարելի է պնդել, որ մեկնարկող շաբաթը շրջադարձային է լինելու։ Մոտ է այն պահը, երբ Կիևն ընդունելու է խաղաղության ռուսական պայմանները...»: