Դորտմունդի Բորուսիայի գործադիր տնօրեն Հանս -Յոահիմ Վացկեն չի ափսոսում Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վար ծախսված այդքան ահռելի գումարը: Այս մասին հաղորդում է FootballNews.com-ը` հղում կատարելով գերմանական մամուլին:
Գերմանիայի առաջնության չորրորդ տուր խաղում Այնտրախտին պարտության մատնելուց հետո Վացկեն իջել է հանդերձարան և դիմել Մխիթարյանին հետևյալ խոսքերով «Այժմ դու գիտես, ինչու ենք մենք քեզ համար այսպիսի փողեր վճարել»:

Հիշեցնենք, որ Մխիթարյանը Այնտրախատի դեմ խաղում դարձել է դուբլի հեղինակէ օգնելով իր թիմին տանել դժվարին հաղթանակ 2:1 հաշվով: Մխիթարյանի համար Բորուսիան Դոնեցկի Շախտիորին վճարել է 27.5 մլն եվրո: