Հայաստանում մարտի 8-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու 140 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 421541-ի: Այս մասին  տեղեկանում է ՀՀ ԱՆ հիվանդությունների և վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից:

Վերջին մեկ օրում կատարվել է 2803 թեստավորում: Մինչև այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 2921750 է:


Փաստացի այս պահին բուժվում է 4277 պացիենտ, նվազել է 376-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 407082 անձ` վերջին մեկ օրում 512 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 8552 է: