«Ռուսական զինված ուժերը շարունակում են հարձակողական օպերացիան Ուկրաինայի դեմ օդային աջակցությամբ և հրթիռային հարվածներով՝ կենտրոնանալով հատկապես Կիևի շրջափակման վրա». այս մասին հայտնում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը։
Գերատեսչությունը նշել է, որ օրվա ընթացքում ռուսական զորքերը վերախմբավորվում էին Կիևի վրա հարձակումը կազմակերպելու համար։
«Հարձակման համար նրանք նախատեսում են ներգրավել առավել մարտունակ ստորաբաժանումներ և ստորաբաժանումներ Ռամզան Կադիրովի (Գրոզնի) անվան ռուսական գվարդիայի հատուկ գնդից, «Կուզբասի» ՀՆ 27-րդ ջոկատից (Կեմերովո), ռուսական գվարդիայի «Վիտյազ» (Մոսկվա) և «Լիգա» մասնավոր ռազմական ընկերության (նախկին «Վագներ») ուժերից»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Ինչպես հայտնել են Գլխավոր շտաբում, Պոլեսսկիի ուղղությամբ ռուսական զորքերը կենտրոնացել են Պոլեսսկի, Կուկս, Բորոդյանկա, Բիշև, Գորենիչի, Դեմիդով բնակավայրերի տարածքներում։