Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ցավակցական ուղերձ է հղել ՀՀ Գրողների միության նախագահ Լևոն Անանյանի մահվան կապակցությամբ, որում մասնավորապես ասվում է. 

«Ցավով տեղեկացա Հայաստանի գրողների միության նախագահ, Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ Լևոն Անանյանի մահվան լուրը:
Աշխատանքային ու գրական գործունեության ընթացքում Լևոն Անանյանն իր զգալի ավանդն է բերել հայ գրականության, հրապարակախոսության ու լրագրության զարգացման գործում: Նա գրել, կազմել և խմբագրել է բազմաթիվ գրքեր, հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ:

Լևոն Անանյանի հիմնադրած «Ապոլոն» հրատարակչությունն շնորհիվ էր, որ հայ ընթերցողը հնարավորություն ունեցավ առաջին անգամ մայրենի լեզվով ընթերցելու համաշխարհային գրականության մի շարք ստեղծագործություններ։ Հայաստանի գրողների միությունը նրա ղեկավարության տարիներին համալրվել է բազմաթիվ երիտասարդ շնորհալի ստեղծագործողներով, ովքեր այսօր իրենց կայուն տեղն ունեն հայ գրական ու մշակութային կյանքում:

Հարյուրավոր հայ լրագրողներ իրենց մասնագիտական հմտությունները ձեռք են բերել նաև Անանյան մանկավարժի շնորհիվ:
Լևոն Անանյանի մահը հիրավի մեծ կորուստ էր Հայաստանի ու Երևանի գրական , մշակութային կյանքում:


Խոր վշտով ցավակցում եմ նրա ընտանիքին, բոլոր հարազատներին ու մտերիմներին»: